ԵՄ-ն մտադիր է մինչև 2013թ. աշունն ավարտել ասոցացման մասին բանակցությունները Արևելյան գործընկերության երկրների հետ

ԵՄ-ն մտադիր է մինչև 2013թ. աշունն ավարտել ասոցացման մասին բանակցությունները Արևելյան գործընկերության երկրների հետ

PanARMENIAN.Net - Եվրամիության հարաբերությունները հարևանների հետ, այդ թվում Արևելյան գործընկերության երկրների, բեկումնային փուլում են, ասել է ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով եվրահանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեն Եվրոպական հարևանության տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում:

«Արևելյան գործընկերների հետ մեր հարաբերությունների հիմնական գերակայությունը արդյունավետ լայնածավալ ծրագրի իրագործումն է, որն ընդունվել է Վարշավայի Արևելյան գործընկերության գագաթաժողովում 2011թ. սեպտեմբերի 29-30: Մենք առաջարկել ենք մեր գործընկերներին սերտ քաղաքական ասոցիացիա և խորը տնտեսական համագործակցություն»,-ասել է Ֆյուլեն:

«Ադրբեջանում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, մենք մտադիր ենք առավելագույնս արագացնել դրանց ընթացքը, որպեսզի ԱՀ հաջորդ գագաթաժողովի ժամանակ 2013թ. աշնանը մենք մոտ լինենք դրանց ավարտին և նույնիսկ վավերացմանը»,-ասել է նա:

Ըստ Ֆյուլեի, մի քանի տարվա լճացումից հետո, այժմ տարածաշրջանում գնալով արմատանում է ժողովրդավարությունը, բարելավվում է իրավիճալը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում:

«12 ամիսների ընթացքում ԵՄ-ն հսկայական աշխատանք է տարել: Մենք ադապտացրել ենք մեր քաղաքականության գործիքները, ավելացրել ենք ֆինանսական աջակցությունը՝ 600 մլն եվրո, երկխոսություն ենք սկսել բնակչության շարժունակության շուրջ»,-ասել է Եվրահանձնաժողովի անդամը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---