ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԸ ԵՎ ԴՐՈՇԸ

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետարանի խորհուրդը հաստատել է Հայաստանի մայրաքաղաքի հիմնը եւ դրոշը: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արման Սահակյանը, հիմնի ստեղծման մրցույթում առաջին տեղը շնորհվել է կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի եւ Պարույր Սեւակի խոսքերով գրված "Էրեբունի-Երեւան" երգին: Ինչպես նշել է Ա.Սահակյանը, մայրաքաղաքի դրոշն իրենից ներկայացնում է սպիտակ պաստառի կենտրոնում պատկերված մայրաքաղաքի գերբը` բրոնզե վահանով եւ գայիսոնով Էրեբունի առյուծ արքայի տեսքով: Առյուծի գլխին թագ է` "կենաց ծառը", կրծքին` Արարատ սարի պատկերը: Բրոնզե գերբը շրջապաատված է 12 փոքրիկ եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի այժմյան եւ 11 նախկին մայրաքաղաքները: Նրա խոսքերով` պատկերը ներառում է հայկական ազգային դրոշի եռագույնը: «Մայրաքաղաքի դրոշը» մրցույթում առաջին տեղը բաշխվել է Հայաստանի նշարիչների միության եւ դիզայներների միության անդամ, նկարիչ-դիզայներ, հայկական դրամների էսքիզների հեղինակ Կարապետ Աբրահամյանին եւ Հայաստանի նկարիչների միության նախագահի տեղակալ, նկարիչ-դիզայներ Կարապետ Փաշյանին: Նշենք, որ մայրաքաղաքի հիմնը եւ դրոշն առաջին անգամ կներկայացվեն հոկտեմբերի 13-ին` Հայաստանի մայրաքաղաքի 2786-ամյանկին նվիրված Երեւանի քաղաքապետարանի հանդիսավոր նիստում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---