ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽԵԼԱՑՆՈՐՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ, ԳՏՆՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձին մեղսակցության համար 19 այլ անձանց թվում մեղադրվող հայ օդաչուները 200 տոկոսով անմեղ են: Այդ մասին հայտարարել է գերմանական Central Asian Logistics ավիաընկերության նախագահ Թոմաս Ռայներդը, հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը: Նրա խոսքերով, հայ օդաչուները պետք է պահեստամասեր փոխադրեին Հասարակածային Գվինեա նավթային ճյուղում օգտագործման համար եւ, ինչպես եւ ընկերությունը, ոչ մի առնչություն չունեն երկրի ղեկավարության կողմից առաջադրվող մեղադրանքների հետ: «Մենք այդ երկրի նախագահի խելացնորության զոհն ենք դարձել», -նշել է Թոմաս Ռայներդը: Միաժամանակ նա հաստատել է հաղորդագրություններն այն մասին, որ Մալաբոյում գերմանական ընկերության ներկայացուցիչ Գերհարդ Մերցը ձերբակալությունից մի քանի օր հետո մահացել է բանտում ոչ թե մալարիայից, ինչպես պնդում են Հասարակածային Գվինեայի իշխանությունները, այլ ինչպես ցույց են տվել մարմնի հերձման արդյունքները, խոշտանգումներից: Նրա խոսքերով, գերմանական ընկերությունը փորձում է օգնել հայ օդաչուներին, ինչին խոչընդոտում են Հասարակածային Գվինեայի իշխանությունները, հայտարարելով, թե այդ գործին կարող է միջամտել միայն Հայաստանի դեսպանությունը, որպիսին այդ երկրում չկա:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---