ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՈՒ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆՆ ԱԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Դաշնային պաշտպանության նախարարության սպառազինությունների վերահսկման վարչության պետ Բեռնար Ջենթիի եւ Ֆինլանդիայի զինված ուժերի սպառազինությունների վերահսկման վարչության տնօրեն Ալեքսանդր Ամինոֆֆի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրել է ԱԳՆ մամուլի ծառայությունը, պատվիրակությունը Երեւան է ժամանել ԵԱՀԿ «Փոքր սպառազինությունների եւ թեթեւ զենքերի» փաստաթղթի շրջանակներում համագործակցություն հաստատելու, մասնավորապես, Հայաստանում համատեղ ծրագրի իրականացման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Հանդիպման ընթացքում Ռ.Շուգարյանը հյուրերին ներկայացրել է Փոքր սպառազինությունների եւ թեթեւ զենքերի բնագավառում Հայաստանի միջազգային հանձնառությունների կատարման ընթացքը եւ երկրի կողմից կողմից այդ ուղղությամբ ձեռնարկած միջոցառումները: Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ հետագա համագործակցության ու համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---