ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյային, որը տարածաշրջանային այցով գտնվում է Հարավային Կովկասի երկրներում: Ինչպես հաղորդել են պետության ղեկավարի մամլո ծառայությունում, Ռ.Քոչարյանը կարեւորել է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարի այցը ինչպես Հայաստանի եվրոպական քաղաքականության շրջանակում, այնպես էլ երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համատեքստում: Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը եւ Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Կողմերը կարեւորել են տարածաշրջանի երկրների ընդգրկումը ԵՄ «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի մեջ: Բացի այդ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, մասնավորապես, քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---