ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի Է ունեցել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ինչպես հայտնել է Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը հույս են հայտնել, որ պաշտպանության եւ անվտանգության խնդիրների հետ կապված օրինագծերի քննարկումները հանձնաժողովի նիստում արդյունավետ կլինեն: Հանձնաժողովում քննարկվել եւ հավանության են արժանացել ոստիկանության մասին, ռադիոակտիվ նյութերի շրջանառության վերահսկողության, ահաբեկչության, հանցավորության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի մասին օրինագծերը: Նշենք, որ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-5-ը Սանկտ Պետերբուրգում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---