ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

PanARMENIAN.Net - «Հայաստանը Բուլղարիայի հետ քաղաքական խնդիրներ չունի: Մենք բուլղարական կողմի համար կարող ենք լինել վստահելի եւ կանխատեսելի գործընկեր»,-հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը`ելույթ ունենալով Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի պաշտոնական այցի շրջանակներում Երեւանում կազմակերպված հայ-բուլղարական գործարար համաժողովում: Նրա խոսքերով` Հայաստանի ընդգրկումը Եվրամիության «Ընդլայնված Եորոպա. նոր հարեւաններ» ծրագրի մեջ մեծացնում է երկրի քաղաքական կանխատեսելիության աստիճանը, ինչպես նաեւ` նշանակում է, որ «Հայաստանի ու Եվրոպայի հարաբերությունները որոշակի ձեւակերպում են ստանալու մոտ ժամանակներում»: Այդ առումով նա կարեւորել է 2007թ. Եվրամիությանը Բուլղարիայի անդամակցության որոշումը, եւ երկու երկրների միջեւ երկկողմ համագործակցությունը: Գ.Պրվանովն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը ստեղծել է «որակապես նոր` եվրոպական տիպի հարաբերություններ»: Նա գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանը Բուլղարիան «համարում է դարպաս դեպի Եվրոպա»` խոստանալով նախադրյալներ ստեղծել այդ առումով Երեւանի մտադրություններն իրականացվելու համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---