Հայաստանում հիմնվել է Կրկեսային գործիչների հայկական միջազգային միություն: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց միության հիմնադիր, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: Նրա խոսքով, միության գործունեությունը նպատակաուղղված է լինելու Հայստանում կրկեսային արվեստի զարգացմանը, կրկեսային փառատոներ կազմակերպելուն, ինչպես նաև համախմբելու ամբողջ աշխարհում աշխատող կրկեսի հայազգի գործիչներին:
Պետրոսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում կան շուրջ 700 հայազգի կրկեսի դերասաններ, որոնց մի մասնը Հայաստանից են գնացել, մյուս մասը` արտերկրում են ծնվել: