Հուլիսի 1-ից օգոստոսի 31-ը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմերի տոմսերը կարելի է ձեռք բերել 50 տոկոս զեղչով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին կինոթատրոնի մենեջմենթից, նշելով, որ զեղչը գործելու է միայն արտասահմանյան ֆիլմերի համար:
Ակցիան իրականացնում է BigLemon կայքը, որի միջոցով կարելի է ձեռք բերել զեղչի կտրոնը: Կտրոնն անհրաժեշտ է ձեռք բերել առաջիկա 7 օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ ֆիլմերի տոմսերի գինն առանց զեղչի 500-2 000 դրամ է, իսկ զեղչով` 250-1 000 դրամ կլինի: