29 հունիսի 2012 - 13:29 AMT
Արմեն Մարիտրոսյանը հուսով է, որ ընդդիմությունը կսատարի Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրություններում

Ընդդիմադիր «Ժառանգություն» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ 2013թ. նախագահական ընտրություններում ընդդիմությունը կսատարի Րաֆֆի Հովհաննիսյանին: Այդ մասին նա հայտարարել է այսօրվա մամլո ասուլիսում՝ հավելելով, որ ընդդիմության շարքերում չի տեսնում առավել խարիզմատիկ առաջնորդի:

Մարտիրոսյանը նշել է նաև, որ «Ժառանգության» գործունեությունը վերջին տարիներին հույս է ներշնչում, որ ընդդիմությունն այս ընտրություններում կսատարի կուսակցությանը: