29 հունիսի 2012 - 17:28 AMT
Աֆղանստանում փոխհրաձգության ժամանակ մոտ տասը գրոհային է ոչնչացվել

Առնվազն տասը գրոհային է լիկվիդացվել Աֆղանստանի արևելքում գիշերային փոխհրաձգության ժամանակ, հաղորդում է Ռոսբալտը:

Զինված խումբը հարձակվել է Նուրիստան գավառի երեք բնակավայրերի վրա և մոտ 50 տուն հրդեհել` ներառյալ շրջանի պետի տունը:

Ոստիկանության ներկայացուցիչների հաղորդմամբ` բոլոր սպանված գրոհայինները օտարազգի քաղաքացիներ էին: