29 հունիսի 2012 - 17:21 AMT
ԱԺ-ում քննարկվել են ԵԱՀԿ ԽՎ 21-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը

Արտակ Զաքարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության համատեղ աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից` խորհրդակցության մասնակիցները քննարկել են հուլիսի 5-9-ը Մոնակոյում տեղի ունենալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ ամենամյա նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:

Ճշգրտվել են ՀՀ խորհրդարանական պատվիրակության դիրքորոշումները օրակարգային հարցերի վերաբերյալ, քննարկվել են վեհաժողովում ներկայացված զեկույցներին ու բանաձևերի նախագծերին առնչվող մի շարք առաջարկներ: