Սիրիական բանակի մոտ մեկ երրորդն անցել է ապստամբների կողմը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները

Սիրիական բանակի մոտ մեկ երրորդն անցել է ապստամբների կողմը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները

PanARMENIAN.Net - Սիրիական զորքերի զինծառայողների մոտ մեկ երրորդը լքել է բանակի շարքերը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` շատերն անցել են ապստամբական «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կողմը, որը մասամբ տեղակայված է Թուրքիայում:

Մամուլը հղում է տալիս Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության զեկույցին, որը պատրաստվել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստին:

Համաձայն ստացված տեղեկատվության` 300-հազարանոց բանակից ՍԱԲ կողմն են անցել մոտ 100 հազ. զինվորականներ: Հրատարակությունը նշում է նաև, որ նեկայումս Սիրիայի տարածքի 60 տոկոսը ընդդիմության հսկողության տակ է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---