Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանը![]() 4 հուլիսի 2012 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանը: Նա շուրջ 400 գիտական աշխատությունների, այդ թվում` մոտ 2 տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների և գիտական զեկույցների հեղինակ էր: Խոջաբեկյանը հայկական, ռուսական, ինչպես նաև արտասահմանյան մի շարք հեղինակավոր և լայն ճանաչում ունեցող ամսագրերի խմբագրական գիտական խորհրդի անդամ էր: Վ. Ե. Խոջաբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում` 2012թ. հուլիսի 5-ին ժամը 18:30-ին, իսկ հուղարկավորությունը` 2012թ. հուլիսի 6-ին ժամը 14:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքից (հասցե` Երևա, Մարշալ Բաղրամյան 24): Վ. Խոջաբեկյանը ծնվել է 1929թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի Խաչաղբյուր գյուղում: 1946թ. ավարտել է Վարդենիսի միջնակարգ դպրոցը: 1954թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան` տնտեսագիտության գծով: 1963թ. պաշտպանել է տնտեսագիտության թեկնածուի գիտական թեզը: 1975թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: 1963թ. ստացել է ավագ գիտաշխատողի, 1977թ.` պրոֆեսորի գիտական կոչումներ: 1982թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1994թ.` ակադեմիկոս: 1999թ. ընտրվել է Ազգային անվտանգության պրոբլեմների գծով գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: Խոջաբեկյանը եղել է. 1974թ-ից Հայկական հանրագիտարանի բոլոր հատորների տնտեսագիտության գիտաճյուղային խորհրդի անդամ: 1980-1991թթ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների հիմնահարցերի խորհրդի անդամ: 1985-1993թթ. ՙԳիտելիք՚ ընկերության նախագահի տեղակալ: 1991-2002թթ. ՀՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի և փախստականների վարչությանը կից մասնագիտական խորհրդի անդամ: ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի փիլիսոփայության, տնտեսագիտության և իրավագիտության պրոբլեմային խորհրդի նախագահ: 1960 թվականից մինչ օրս աշխատում էր ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում` զբաղեցնելով ինստիտուտի գիտական քարտուղարի, ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների բաժնի վարիչի, փոխտնօրենի, տնօրենի պաշտոնները: Խոջաբեկյանը շուրջ կես դար դասավանդել է Հանրապետության առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ակադեմիկոսը համարվում է Հայաստանում Ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների գիտական ուղղության դպրոցի հիմնադիրը: Գիտության բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար անվանի Ակադեմիկոսը` 1979թ.զետեղվել է Հայաստանի Հանրագիտարանի 5-րդ և 1995թ. Հայաստանի համառոտ հանրագիտարանի 2-րդ հատորներում, 2000թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի բառարանում: 1999թ. արժանացել է Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից «1998 թվականի Տարվա մարդ» կոչմանը: 2003թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2009թ. պարգևատրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ոսկե շքանշանով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |