Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է հերթական «Սև ցուցակը»![]() 4 հուլիսի 2012 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է հերթական «Սև ցուցակը»: Այնտեղ հայտնվել են այն անձանց անունները, ովքեր խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. երկրորդ եռամսյակի ընթացքում (ապրիլ-հունիս): Ներկայացնում ենք այդ անձանանց անունները. 1. Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյան 2012թ.-ի մայիսի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով տեղեկություններ 2012թ. մայիսի 4-ին Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպած միջոցառման վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը հունիսի 14-ին կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան: Տես՝ http://givemeinfo.am/hy/case/950/ եւ http://givemeinfo.am/hy/case/983/: 2. Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան 2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը` խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան: Տես՝ http://givemeinfo.am/hy/case/933/ եւ http://givemeinfo.am/hy/case/940/ 3.«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան 2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը` խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան: Տես՝ http://givemeinfo.am/hy/case/928/ եւ http://givemeinfo.am/hy/case/941/: 4. «Հայ ազգային կոնգրես» դաշինքի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան: 2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Հայ ազգային կոնգրես" դաշինքին՝ խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Դաշինքը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում է ուղարկել դաշինքին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան: Տես՝ http://givemeinfo.am/hy/case/929/ եւ http://givemeinfo.am/hy/case/943/ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |