Եկող տարի, հավանաբար, «Մոսկվա» կինոթատրոնի առջև կբացվի Փելեշյանի անվանական աստղը

Եկող տարի, հավանաբար, «Մոսկվա» կինոթատրոնի առջև կբացվի Փելեշյանի անվանական աստղը

PanARMENIAN.Net - 2013 թ-ին «Մոսկվա» կինոթատրոնի արջև, հավանաբար, կբացի հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի անվանական աստղը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքով, Արտավազդ Փելեշյանը մյուս տարի նշելու է 75-ամյակը, և այս կապակցությամբ նա կհրավիրվի Հայաստան:

«Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող անվանական աստղերը բացվել են 2010թ. հուլիսի 12-ին: Առաջին աստղերը պատկանում են հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին, կինոռեժիսորներ Ռուբեն Մամուլյանին, Սերգեյ Փարաջանովին ու Անրի Վերնոյին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---