«Գևորգյաններ» պարարվեստի ակադեմիայի հիմնադիր Վարդան Գևորգյանը կպարգևատրվի «Կոմիտաս» մեդալով![]() 4 հուլիսի 2012 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կապացությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Լոս Անջելեսից ժամանած «Գևորգյաններ» պարարվեստի ակադեմիայի համերգը` նվիրված ակադեմիայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Վարդան Գևորգյանի ստեղծագործական 30 և ծննդյան 50-ամյակներին: Համերգին ներկա կգտնվեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ: Հրանուշ Հակոբյանն ազգանվեր գործունեության, հայ պարարվեստին անմնացորդ նվիրումի, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ներդրման համար Վարդան Գևորգյանին կպարգևատրի ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |