«Ասկե գրուպ» ընկերությունը 2013 թվականին ամրանների արտադրություն կգործարկի

«Ասկե գրուպ»  ընկերությունը 2013 թվականին ամրանների արտադրություն կգործարկի

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որը վերաբերում է «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչև երեք տարով հետաձգելուն։

Ինչպես հաղորդել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ձուլման արտադրամասի վերազինման և ամրանների արտադրության կազմակերպման նպատակով ընկերությունը ձեռք է բերում տարբեր հոսքագծեր որոնք ներմուծվում են մասնատված վիճակում և տարբեր բեռնարկղերով, ուստիև ձևակերպվում նախատեսվածից տարբեր արժեքով։ «Ասկե գրուպը» կատարում է մոտ 7,87 մլրդ դրամի ներդրում և մտադիր է արտադրության վերազինումն ավարտել 2013 թվականին` ստեղծելով մոտ 300 նոր աշխատատեղ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---