Գերմանիայի բնակիչը սպանել է պատանդ վերցրած 4 մարդկանց![]() 4 հուլիսի 2012 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան Գերմանիայի Կարլսռուե քաղաքում արյունալի ողբերգությունը 5 մարդու կյանք է խլել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Բազմաբնակարան շենքի բնակիչներից մեկը չորս հոգու պատանդ է վերցրել այն պահին, երբ նրան հարկադիր տեղահանման էին ենթարկում: Բոլոր չորսը, ներառյալ մեկ կնոջ, գնդակահարվել են: Ինքը ոճրագործը, հավանաբար, ևս ինքնասպան է եղել: ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե հանցագործը, որը պատանդ էր վերցրել նաև դատական կատարածուին, խառատին ու բնակարանի նոր սեփականատիրոջը, կենակցում էր բնակարանի սեփականատիրուհու հետ: Նա որսորդ էր և զենք ուներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |