Լիբանանում ՀՀ դեսպանությունն ընդունել է Frères Maristes Jbeil դպրոցի սաներին![]() 4 հուլիսի 2012 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Լիբանանում ՀՀ դեսպանություն են այցելել Բիբլոս քաղաքի Frères Maristes Jbeil դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները, որոնք հաղթող են ճանաչվել Լիբանանի ամերիկյան համալսարանում ամեն տարի կազմակերպվող ՄԱԿ-ի մոդել ավանդական միջոցառմանը: Այս տարի միջոցառմանը մասնակցել են Լիբանանի 120 դպրոցներ, որոնցից Frères Maristes Jbeil դպրոցը ներկայացրել է Հայաստանը ՄԱԿ-ի տարբեր կառույցներում: Դպրոցի աշակերտներն անդրադարձել են Հայաստանի քաղաքական և տնտեսական ոլորտներին և կազմակերպիչների կողմից արժանացել 6 տարբեր մրցանակների: Միջոցառման երկրորդ մասում, որը կոչվում էր «Համընդհանուր ավան», դպրոցի աշակերտները ներկայացրել են Հայաստանի մշակույթը: Միջոցառման շրջանակում աշակերտների նախաձեռնությամբ բացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշամատյանում իրենց ստորագրությունն ու ուղերձն են թողել միջոցառման բազմաթիվ մասնակիցներ: Հուշամատյանը հանդիպման ժամանակ փոխանցվել է ՀՀ դեսպանին: Դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորել է աշակերտեներին միջոցառմանը մասնակցելու և հաղթելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |