Նոր խորհրդարանի աշխատանքի համար Հայաստանի կառավարությունը 22,5 մլն դրամ է հատկացրել![]() 4 հուլիսի 2012 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի 2012թ. կայացած ընտրությունների արդյունքում ԱԺ կազմում ձևավորված նոր խմբակցության բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը հուլիսի 4-ի նիստում որոշել է ԱԺ աշխատակազմին հատկացնել մոտ 22,5 մլն դրամ: Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` հավաքելով ձայների 44,02%-ը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 30,12% ձայներով, երրորդում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` 7,08%: Նոր խորհրդարան մտան նաև ընդդիմադիր «Ժառանգությունը»` 5,76% և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»` 5,67%, ինչպես նաև երրորդ կոալիցիոն կուսակցությունը` «Օրինաց երկիրը»` 5,51%: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |