Աշոտյանն ու Դիեգո Էրնեստոն քննարկել են իսպաներենի դասավանդման որակի հարցեր![]() 4 հուլիսի 2012 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության խնդիրներ: Նախարարը նշել է, որ մեր երկիրը կարևորում է հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման բարելավման և ծավալի ընդլայնման խնդիրները և այդ ուղղությամբ տարբեր պետությունների հետ համապատասխան քաղաքականություն է իրականացնում: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ օտար լեզուների դասավանդման շարունակականության պահպանման նպատակով առանձնացվել են հիմնական և ավագ դպրոցներ` այդ համատեքստում դեսպանին առաջարկելով Արգենտինայի կառավարության աջակցությամբ համատեղ ուժերով ընտրել իսպաներեն լեզվի ուսուցման ավագ դպրոց, որտեղ հիմնական դպրոցի շրջանավարտը հնարավորություն կունենա շարունակել իր ուսումը: Նախարարն առաջարկել է նաև գործուն քայլեր կատարել բուհերում, մասնավորապես, ԵՊՀ-ում և ԵՊԼՀ-ում իսպաներեն լեզվի դասավանդման որակի բարելավման ուղղությամբ: Իր հերթին դեսպանը նշել է, որ արգենտինական կողմը բաց է գիտակրթական ոլորտում արդյունավետ ծրագրերի մշակման և նոր համագործակցության հարցում: Դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերան միաժամանակ նշել է, որ վերոնշված գործընթացում իր գործուն աջակցությունը կարող է ցուցաբերել նաև արգենտինահայ համայքը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական համագործակցության ձևավորման և ընդլայնման հարցեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |