Բժշկական համալսարանի 115 շրջանավարտներ Հիպոկրատի երդում են տվել![]() 4 հուլիսի 2012 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորհրդի նիստի ընթացքում այսօր Հիպոկրատի երդում են տվել բուհի 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտները: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ԿԳՆ լրատվական ծառայությունից` ավարտական վկայականների հանձնման արարողությանը մասնակցել է տվյալ բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով միջոցառման սկզբում ներկաներին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել բուհի շրջանավարտ, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակը: Միջոցառմանը ներկա էր նաև ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Հանդիսավոր արարողության ընթացքում ԵՊԲՀ-ի բժշկի դիպլոմ է ստացել ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետի 115 շրջանավարտ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |