ՀՀ գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել ընդունելու «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի դեմ բողոքի ակցիայի նախաձեռնողների պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության կայքէջից` նշելով, որ նման առաջարկ այսօր ԱԺ-ի և դատախազության շենքի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ արվել էր նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին, սակայն վերջինս հրաժարվել էր առաջարկից:
ԱԺ-ի շենքի մոտից դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք այսօր կրկին երթ-ակցիա էր կազմակերպվել Ռուբեն Հայրապետյանին Վահե Ավետյանի սպանության գործում որպես կասկածյալ ներգրավելու, ինչպես նաև ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացնելու պահանջով: