Ռուբեն Հայրապետյանը ԱԺ է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմումը![]() 4 հուլիսի 2012 - 20:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր Ազգային ժողով է ներկայացրել մանդատից հրաժարվելու մասին դիմումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը: Երեկ պատգամավորը հայտարարություն էր տարածել այն մասին, որ պատրաստվում է վայր դնել իր մանդատը` կապված իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ՊՆ բուժծառայող Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկելու հետ, որի հետևանքով վերջինս, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել էր:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |