Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Կոսաչևը զրուցել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև զարգացող փոխհարաբերությունների շուրջ![]() 4 հուլիսի 2012 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԱՊՀ հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցության» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ԱԳՆ լրատվական ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգանում է դաշնակցային հարաբերություններին բնորոշ ակտիվ և կանոնավոր բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, վերելք ապրող տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության, ամուր իրավապայմանագրային դաշտի առկայության պայմաններում, ինչը լավ հիմք է ծառայում հարաբերությունների առավել ամրապնդման համար: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ հումանիտար ոլորտում կապերի զարգացումը և ամրապնդումը հատուկ կարևորություն ունեն: Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Կոսաչևը զրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի միջև դինամիկ զարգացող փոխհարաբերությունների վերաբերյալ: Քննարկվել են երկկողմ կրթական, մշակութային և գիտական կապերը խորացնելու, էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև ԱՊՀ շրջանակներում ընթացող համագործակցությանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |