Եվրոպայի խորհուրդը հուլիսի 12-ին Երևանում կմեկնարկի Հայաստանի 2012 – 2014թթ. Գործողությունների ծրագիրը

Եվրոպայի խորհուրդը հուլիսի 12-ին Երևանում կմեկնարկի Հայաստանի 2012 – 2014թթ. Գործողությունների ծրագիրը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհուրդը հուլիսի 12-ին Երևանում կիրականացնի եռամյա գործողությունների ծրագրի մեկնարկը` ի աջակցություն Հայաստանի բարեփոխումների օրակարգի մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում:

Նոր ծրագրի իրականացումը կարժենա 15 միլիոն եվրո: Այն կկենտրոնացնի իր գործողությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ իրականացման, ազգային, մարզային և տեղական մակարդակներում ամուր ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների, ինչպես նաև հանրայաին որոշումների կայացման գործընթացում հիմնական հասարակական և քացաքացիական գործիչների ավելի ակտիվ մասնակցության վրա:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա մեկնարկային համաժողովի բացման խոսքով: Գաբրիելա Բատաինի-Դրագոնին` Ծրագրերի գլխավոր տնօրենը և ԵԽ նորընտիր Գլխավոր քարտուղարի տեղակալը կներկայացնի գործողությունների ծրագիրը, ասվում է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հաղորդագրության մեջ:

Հայաստանը անդամակցել է Եվրոպայի Խորհրդին 2001թ.-ին և կնախագահի Նախարարների կոմիտեն 2013թ. մայիսից մինչև նոյեմբեր:

 Ուշագրավ
---