Խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվել է պաշտոնանկ անել Վլադիմիր Լիտվնին Ուկրաինայի Գերագույն խորհրդի խոսնակի պաշտոնից սեփական ցանկության համաձայն: Հրաժարականի օգտին ոչ մի պատգամավոր չի քվեարկել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Այդպիսով մենք կարող ենք շնորհավորել Լիտվինին վստահության քվե ստանալու կապակցությամբ»,-ասել է փոխխոսնակ Ադամ Մարտինյուկը:
Ինքը Լիտվինը բացակա էր հիվանդության պատճառով:
Նախօրեին քարտուղարությունը գրանցել է Լիտվինի հրաժարականի մասին հայտարարությունը: Խոսնակի պաշտոնից հեռանալու որոշումը նա բացատրել է Գերագույն ռադայի կողմից պետական լեզվական քաղաքականության հիմքերի մասին օրինագծի ընդունմամբ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: