Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում հուլիսի 5-6-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55 ա շենքի մոտակայքում այրվել է 2500 քմ, Քանաքեռի թիվ 14 փողոցում`«Էթնա» ռեստորանային համալիրի մոտակայքում` 3000 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` 2500 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: