ՖԻՖԱ-ն հավանություն է տվել գոլերի ավտոմատ գրանցման համակարգի ներդրմանը: Համապատասխան որոշումը կայացվեց Ցյուրիխում կազմակերպության կենտրոնակայանում, հայտնում է Լենտա.ռու-ն:
Համակարգը կիրառվելու է Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ, որը կանցնի 2012թ. դեկտեմբերին Ճապոնիայում:
Գոլերի ավտոմատ գրանցման համակարգը մշակվել է առավել հստակ որոշելու համար դարպասի գրավումը և խուսափելու համար մրցավարական սխալներից: Այժմ փորձարկվում է երկու համակարգ՝ GoalRef և Hawk-Eye: