6 հուլիսի 2012 - 13:50 AMT
Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» ստեղծագործությունը լույս կտեսնի այլընտրանքային վերջաբաններով

Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» ստեղծագործությունը լույս կտեսնի այլընտրանքային վերջաբաններով՝ օրիգինալ տեքստից բացի գրքում կընդգրկվի վեպի վերջաբանի մոտ 50 այլընտրանքային տարբերակ, հայտնում է The New York Times-ը:

Գրողի թոռը՝ Շոն Հեմինգուեյը հայտնաբերել է վերջաբանի 47 տարբերակ իր պապի սևագրերն ուսումնասիրելիս: Նախկինում համարվում էր, որ այլընտրանքային վերջաբանները 40 են եղել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշում է գրողի թոռը, այն կարող է օգտակար լինել սկսնակ գրողների համար, որոնք ցանկանում են հասկանալ մեծ արձակագրի տրամաբանությունը: