Իրանի ՊՆ-ն գրեթե 4 մլրդ դոլար է գնահատում ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգերի առաքման ձախողումը, գրում է «Իզվեստիան»:
Ռուսաստանը հրաժարվեց Իրան առաքել С-300 համալիրները 2010թ., երբ այդ երկրի դեմ ՄԱԿ-ը պատժամիջոցներ սահմանեց
Իրանական կողմը համապատասխան հայցով կդիմի դատարան և գործը շահելու լավ հնարավորություն ունի, քանի որ ՄԱԿ պատժամիջոցները Թեհրանի դեմ արգելում են հարձակողական զինատեսակների մատակարարումները, իսկ С-300 համալիրները պաշտպանական համակարգ են, հայտնում է Լենտա.ռու-ն: