6 հուլիսի 2012 - 15:06 AMT
Շվեյցարիան կասկածում է ՄԱԷ Սիրիային զենք մատակարարելու մեջ

Շվեյցարիայի կառավարությունը դադարեցրել է սպառազինության ու ռազմատեխնիկայի բոլոր առաքումները Միացյալ Արաբական Էմիրություններին, հայտնում է Լենտա.ռու-ն:

Շվեյցարական իշխանությունները սա համարում են «ժամանակավոր միջոց»: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ շվեյցարական Sonntagszeitung թերթը հրապարակել է շվեյցարական արտադրության նռնակի լուսանկարը, որը հայտնաբերվել է սիրիական Մարեայում:

Ըստ ԶԼՄ-ների, սա արդեն առաջին դեպքը չէ: