6 հուլիսի 2012 - 14:37 AMT
Եգիպտոսի նախագահն այն անձանց ցուցակում է, ում մեկնումը երկրից արգելված է

Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուհամմեդ Մուրսին այն անձնաց ցուցակում է, ում մեկնումը երկրից արգելված է, հայտնում է MIGNews-ը:

Մուրսին եղել է «Մահմեդական եղբայրներ» շարժման անդամ, որի դեմ Եգիպտոսի գաղտնի ծառայությունները պայքարել են կես դարից ավելի:

Որպեսզի նրա անունը հեռացվի այդ ցուցակից, Մուրսին պետք է բողոք ներկայացնի դատարան, ինչը դեռ չի արվել

Ընդամենն այդ ցուցակում 21 հազար անուն կա: Մեկնումի արգելքը ցմահ է: