ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Սևանա լճից 320 մլն ջուր բաց թողնելու կառավարության որոշման մասին նշեց, որ ցավում է, որ իրեն ընդդիմադիր հռչակած և կառավարության ծրագրին էլ դեմ քվեարկած ԲՀԿ-ն դեմ չի քվեարկել Սևանի մասին որոշմանը:
Նա այն կարծիքին է, որ այդ որոշման միակ նպատակը Սևանի ափամերձ շինությունները ջրի տակ չթողնելն է. «Ինչպե՞ս եղավ, որ ջրամբարները միանգամից ջուր չունեցան, մանավանդ, որ այս տարի նույնիսկ ամռանը շատ անձրևներ են լինում »:
Փոստանջյանը նշեց, թե ջրամբարների չդատարկվելը Կառավարության խնդիրն էր և, եթե հիմա նորից Սևանից ջուր է բաց թողնվում, դա, ըստ նրա, միայն կառավարության ապաշնորհ աշխատանքի արդյունքն է: