Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ԱՄՀ, ղեկավար Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել համաշխարհային տնտեսական իրավիճակի հնարավոր վատթարացման պատճառով, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ նրա, կանխատեսումը զարգացող և արագ զարգացող երկրների համար առավել տագնապալի է դարձել: «ԱՄՀ-ն կնվազեցնի տնտեսական կանխատեսումները մի շարք երկրներևի համար, քանի որ ԱՄՆ-ից ու Եվրոպայից, խոշոր զարգացող շուկաներից կանխատեսումները վատթարացել են»,-ասել է Լագարդը:
Ինչպես ակնկալվում է, ԱՄՀ-ն «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցը կհրապարակի հուլիսի 16-ին: