Հ.Քլինթոն. ՌԴ-ն ու ՉԺՀ-ն պատասխանատվություն կկրեն սիրիական կարգավորման շուրջ իրենց գործողությունների համար![]() 6 հուլիսի 2012 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Չինաստանը պետք է պատժվեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին օժանդակելու համար: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուրբաթ օրը Փարիզում ընթացող «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը, հաղորդում է ՌԲԿ-ն: «Ես չեմ հավատում, որ Ռուսաստանն ու Չինաստանը որևէ գին են վճարում Բաշար Ասադի վարչակարգին օժանդակելու համար: Գոյություն ունի իրադրությունը փոխելու միակ միջոցը` յուրաքանչյուր այստեղ ներկայացված պետությանն ուղղակի և հրատապ կերպով հայտնել, որ Ռուսաստանն ու Չինաստանը պատասխանատվություն են կրելու իրենց գործողությունների համար»,- ասել է Քլինթոնը: Նա նշել է, որ խռովարարները ձգտում են Ասադի հրաժարականին հասնել, և միջազգային հանրությունն աջակցում է նրանց: Ռուսաստանն ու ՉԺՀ-ն «Սիրիայի բարեկամների» ուրբաթօրյա նիստին չեն մասնակցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |