Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի ղեկավարությունը գտնում է, որ հնարավոր ռազմական հակամարտությունը լիբանանյան Հեզբոլլահի հետ կվերաճի լայնածավալ պատերազմի, որի հետևանքները Լիբանանի համար ավերիչ կլինեն, գրում է «Ռոսբալտը» իսրայելյան «Եդիտո Ախրոնոտի» վրա հղումով:
«Մեր պատասխանը շատ ավելի կոշտ կլինի՝ կասեցնելու համար հրթիռակոծման վտանգը»,-ասել է բանակի սպաներից մեկը՝ հավելելով, որ զոհերն ու ավերածությունները շատ ավելին կլինեն, քան 2006թ.:
Իսրայելյան բանակին մոտ մեկ շաբաթ կպահանջվի Հարավային Լիբանանը գրոհայիններից ու նրանց հրթիռներից մաքրելու համար»,-ասում են Իսրայելում: