6 հուլիսի 2012 - 16:03 AMT
ԱՄՆ-ում սնանկությունների թիվը կարող է հասնել մինչճգնաժամային մակարդակի

Սնանկությունների քանակը աշխարհի խոշորագույն ԱՄՆ տնտեսությն մեջ նվազում է: Vestifinance.ru со-ն հայտնում է, որ և ամերիկյան բիզնեսը, և սպառողները ավելի հազվադեպ են հայտարարում հաշիվները փակելու անկարողության մասին:

Եթե դինամիկան նույնը մնա, արդեն այս տարի սնանկությունների թիվը կմոտենա մինչճգնաժամային մակարդակի:

Ֆինանսական սնանկության մասին հայտարարած ընկերությունների քանակը 2012թ. առաջին կիսամյակում նվազել է 22 տոկոսով, իսկ վարկատուներից պաշտպանություն որոնող սպառողների քանակը կրճատվել է 13 տոկոսով: