Փարիզը հաստատում է սիրիական գեներալի` իր երկիրը լքելու և Ֆրանսիա մեկնելու փաստը

Փարիզը հաստատում է սիրիական գեներալի` իր երկիրը լքելու և Ֆրանսիա մեկնելու փաստը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հաստատել է, որ սիրիացի գեներալը, որը մտնում էր նախագահ Բաշար Ասադի վստահված անձանց թվի մեջ, փախուստի է դիմել երկրից և շարժվում է դեպի Ֆրանսիա: Այդ մասին հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրից փախուստի է դիմել սիրիական բանակի գեներալ Մանաֆ Տլասը: Ինչպես նշվում է, Տլասը սիրիական իշխանությունների ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն է, որը լքել է երկիրը 2011թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում:

Հակամարտության ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 10 հազար մարդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---