«Ես սիրում եմ կանաչ, մաքուր Երևանը» բնապահպանական շարժումը կիրակի օրը` ժամը 13:00-16:00-ը, Հյուսիսային պողոտայի տարածքում կիրականացնի «Գնումների ենք գնում էկո-տոպրակներով» ակցիան:
Ակցիայի ընթացքում անցորդներին կբաժանվեն էկո-տոպրակներ, որպեսզի նրանք իրենց գնումներն իրականացնեն դրանցով և ավելի քիչ վնաս պատճառեն շրջակա միջավայրին պոլիէթիլենային տոպրակների օգտագործմամբ։
Երևանում կտարածվեն նաև էկո-հաղորդագրություններ։
Ծրագիրն իրականացվում է «Բիզնեսը՝ hասարակության հիմք» նախագծի ջանքերով, «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ: