ԱԻՆ-ում այսօր` ժամը 03.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղի 20 հասցեում գտնվող «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա գազի արտահոսք, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Ինչպես հաղորդում է ԱԻՆ –ից` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 23 ՏՕ 430 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել լուսավորման սյանը:
Մինչև հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` վարորդ` 1985թ. ծնված Գ.Աբգարյանը (Երևանի Նազարբեկյան փողոցի թիվ 16 շենքի 41-րդ բնակարանի բնակիչ) տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է: