11 հուլիսի 2012 - 20:30 AMT
Իրաքում Սիրիայի դեսպանն անցել է ընդդիմության կողմը, հաղորդում են ընդդիմադիր աղբյուրները

Իրաքում Սիրիայի դեսպան Նավաֆ Ֆարեսը երես է թեքել սիրիական ղեկավարությունից և միացել է ընդդիմությանը` ի նշան իշխանությունների գործողությունների դեմ բողոքի, չորեքշաբթի հաղորդել է ՌԻԱ Նովոստին` հղելով Reuters-ին:

Ինչպես հաղորդում է լիբանանյան Ալ-Աքբար պարբերականը, իրաքյան կառավարությունը դեռևս տվյալներ չունի Սիրիայի դեսպանի` ըննդիմադիր կողմին միանալու մասին:

Ֆարեսը հանդիսանում է Սիրիայի իշխող կուսակցության` «Բաասի» անդամ: