Կրասնոդարի շրջանում կործանարար ջրհեղեղի արդյունքում անհետ կորածներ չկան: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր լրագրողներին է հայտնել Կրասոնդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը:
Ավելի վաղ Ռուսաստանի Հետաքննող կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հաղորդել էր, որ Կուբանում, ըստ պաշտոնական տվյալների, զոհված է համարվում 164 մարդ, ևս 8-ը համարվում են անհետ կորած: