D33Ds Company խմբակցության մեջ ներառված հաքերները հրապարակել են օգտատերերի ավելի քան 453 հազար գաղտնաբառեր և հաշվի անուններ, որոնք վերցրել են Yahoo! կորպորացիայի ծառայություններից մեկից:
Ըստ հաքերների, նրանց հաջողվել է հասանելի դարձնել Yahoo!-ի ենթադոմեններից մեկի տվյալների բազան` SQL-ներարկման միջոցով, հաղորդում է Lenta.ru-ն:
Ծառայությունից օգտվողների տվյալները հրապարակվել են չապակոդավորված կերպով: