12 հուլիսի 2012 - 16:16 AMT
Բիրտանիային 3,5 հազար զինվորական է պետք Օլիմպիադայի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար

Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են ներգրավել ևս 3.5 հազար զինվորականների` Լոնդոնի Օլիմպիադայի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է ВВС-ն:

Համապատասխան որոշումը կայացվել է, երբ պարզ է դարձել, որ կա Օլիմպիադաի մեկնարկից 2 շաբաթ առաջ որակավորված մասնագետների պակաս:

Լոնդոնի Օլիմպիական խաղերը մեկնարկում են հուլիսի 27-ին և կավարտվեն օգոստոսի 12-ին: