Ռուսաստանը թույլ չի տա, որ արևմտյան երկրների կողմից ընդունված որոշման բանաձևը անցնի ՄԱԿ-ի ԱԽ: Ըստ բանաձևի նախատեսվում է նոր պատժամիջոցներ ընդունել այն դեպքում, եթե Դամասկոսը հրաժարվի իրականացնել բոլոր անհրաժեշտ պայմանները:
ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը «Ինտերֆաքսին» հայտնել է. «Նրանք այսօր դա չեն անի:
Խորհրդակցությունների գործընթացը նոր է միայն սկսվել և որոշակի ժամանակ կպահանջվի: Սակայն եթե նրանք որոշեն դա անել, իմանալով, որ մեզ համար դրա բովանդակությունն անընդունելի է, մենք թույլ չենք տա, որ այն անցնի»,-հայտարարել է Գատիլովը: