Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին հինգշաբթի օրը գրանցվել է Ռիխտերի սանդղակով 5 բալանոց երկրաշարժ:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 270 կմ հարավ-արևելքում` Աֆղանստանի հյուսիսում:
Ցնցումները զգացվել են երկրի ողջ տարածքում: Զոհերի և փլուզումների մասին առայժմ տեղեկություններ չկան: