12 հուլիսի 2012 - 21:17 AMT
Ֆրանսիան կրկին խոսում է Մալիում ռազմական միջամտություն իրականացնեելու մասին` իսլամիստներին դուրս մղելու համար

Ֆրանսիայում վերսկսվել են Մալիում ռազմական միջամտության հնարավորություններին վերաբերող խոսակցությունները: Դա նախատեսվում է իրականացնել իսլամիստներին երկրից դուրս բերելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալթը», Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Մալիի հարավում արդեն վերականգնվել է օրենքի գերակայությունը, և այժմ, հնարավոր է, պետք է ռազմական ուժ կիրառել հյուսիսում:

Նա հավելել է, որ ռազմական օպերացիան կարող էին գլխավորել մի շարք աֆրիկյան պետությունների զինված ուժեր` միջազգային կոնտինգենտի աջակցությամբ: