ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ UNESCO-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսելեի հրավերով Հայաստանի,Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների խոսնակներ Արթուր Բաղդասարյանը, Նինո Բուրջանաձեն եւ Մուրթուզ Ալեսքերովը նոյեմբերի 3-4 պաշտոնական այցով կայցելեն Փարիզ: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունում, երեք հանրապետությունների խորհրդարանների նախագահները Ֆրանսիայում հանդիպումներ կունենան UNESCO-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուուրոյի, ֆրանսիացի քաղաքական փորձագետների հետ, ինչպես նաեւ կմասնակցեն «Զբոսաշրջիկության զարգացումը եւ մշակութային ժառանգությունը» խորհրդաժողովին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---